Ծանրորդ Էմմա Պողոսյանը՝ մեծահասակների Եվրոպայի չեմպիոն
07 Մայիսի 2026, 19:57
Մեծահասակների Եվրոպայի չեմպիոն, 19-ամյա Էմմա Պողոսյանը երկամարտի բրոնզե մեդալ է նվաճել Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Երկամարտում Պողոսյանը հավաքել է 253 կգ (109+144):
Պոկում վարժությունում Էմմա Պողոսյանը հաջողությամբ կատարել է բոլոր երեք մոտեցումները՝ բարձրացնելով 103 կգ, 106 կգ եւ 109 կգ: Այս վարժությունում Պողոսյանը 5-րդն էր:
Հրում վարժությունում 19-ամյա ծանրորդը բարձրացրել է 137 կգ եւ 144 կգ, երրորդ մոտեցումը՝ 147 կգ, ձախողել է: Այս վարժությունում նա վաստակեց փոքր ոսկե մեդալ: