Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է Մակրոնի՝ Հայաստանի տարածքով Թուրքիա մուտք գործելու մասին տեղեկությունները

07 Մայիսի 2026, 22:33

Քաղաքականություն

Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը հերքել է այն տեղեկությունները, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձել է Հայաստանի հետ ցամաքային սահմանով մուտք գործել Թուրքիա և մերժում է ստացել։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ մայիսի 3-5-ը Երևան կատարած այցի ընթացքում Մակրոնը նախատեսել էր հայ-թուրքական փակ սահմանով մեկնել Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այդ տեղեկությունների համաձայն՝ Անկարան սկզբում հավանություն է տվել այդ գաղափարին, սակայն Բաքվի հետ խորհրդակցություններից հետո Էրդողանը հրաժարվել է այդ սցենարից։