Իննա Սահակյանի և Ռուբեն Ղազարյանի ֆիլմը հաղթել է «goEast» կինոփառատոնում

09 Մայիսի 2026, 14:40

Մշակույթ

Ռեժիսորներ Իննա Սահակյանի և Ռուբեն Ղազարյանի «Շեքսպիրից փրկվածը» ֆիլմը դարձել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում անցկացվող «goEast» միջազգային կինոփառատոնի հաղթող՝ արժանանալով միանգամից երկու գլխավոր մրցանակի։

Հայ ռեժիսորների աշխատանքը ճանաչվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» և արժանացել նաև Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի (FIPRESCI) մրցանակին։

Սյուժեի համաձայն՝ հայկական ծերանոցում ռեժիսորը բեմադրում է «Շեքսպիրի մեղքերը» ներկայացումը, իսկ փորձերը վերածվում են սիրո, կյանքի և կորուստների մասին անձնական զրույցների հարթակի։