Երեք տարի՝ լսարանի վստահության ճանապարհին. AlphaNews-ը երեք տարեկան է
08 Մայիսի 2026, 20:30
Երեք տարի ուղիղ եթերում, երեք տարի՝ տեղեկատվական պայքարի առաջնագծում: AlphaNews-ը երեք տարեկան է: Ընդամենը երեք տարվա ընթացքում Alpha News-ը կարողացավ ձևավորել սեփական ձեռագիրն ու դառնալ հայկական մեդիա դաշտի ակտիվ և լայն լսարան ունեցող հարթակներից մեկը։
Ամենօրյա օպերատիվ լրահոս, բացառիկ հարցազրույցներ, ուղիղ միացումներ, քաղաքական և հասարակական զարգացումների լուսաբանում՝ Հայաստանից և Սփյուռքից։ AlphaNews` աշխարհի խոշորագույն բազմալեզու մեդիառեսուրսներից մեկը: Մեծ խմբագրություններ Երևանում, Մոսկվայում և Լոս Անջելեսում, թղթակիցներ և ինֆորմացիոն գործընկերներ աշխարհի տարբեր վայրերում:
Այստեղ վստահ են՝ աշխարհասփյուռ հայության միջև տեղեկատվական կապը պետք է լինի շարունակական և ամուր։
Alpha News-ը շարունակում է ընդլայնել իր միջազգային մեդիա ներկայությունը՝ գործարկելով պարսկերեն ալիք` AlphaNews Parisian: Նոր հարթակը շարունակում է պարսկալեզու լսարանին մատուցել օպերատիվ լրատվություն, խորքային վերլուծություններ և բացառիկ նյութեր՝ տարածաշրջանային կարևոր իրադարձությունների վերաբերյալ։
Մեկ տարվա ընթացքում Alpha News-ը նաև ձևավորել է սեփական հեղինակային նախագծերը։«Աշխարհակարգ 2.0», «Վերնագիր», «Իրական Թուրքիա», «Ինստաֆեյս»-ը, «Նուրբ քաղաքականություն»-ը և ոչ միայն արդեն ունեն իրենց լսարանն ու առանձնահատուկ տեղը հայկական մեդիա դաշտում՝ համադրելով արդիական թեմաները, վերլուծական մոտեցումն ու նոր ձևաչափերը։
Երեք տարվա ընթացքում մենք լուսաբանել ենք տարածաշրջանային լարված զարգացումներ, քաղաքական կարևոր գործընթացներ և հանրային մեծ արձագանք ստացած իրադարձություններ։ Այսօր AlphaNews-ը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը՝ մնալով կապող հարթակ Հայաստանի և Սփյուռքի տարբեր համայնքների միջև։ Երեք տարի եթերում։ Երեք տարի՝ լսարանի վստահության ճանապարհին։ Իսկ առջևում՝ նոր նախագծեր, նոր եթերներ և նոր պատմություններ: