Ուժեղ Հայաստանում ստեղծվելու է համայնքային զարգացման ծրագիր, Սիսիանի համար ստեղծվելու է տեխնիկայի պարկ. Նարեկ Կարապետյան

10 Մայիսի 2026, 16:40

Քաղաքականություն

«Հայաստանի ամենամեծ շրջանը Սիսիանի շրջանն է, սակայն այսօրվա դրությամբ ամենագործազուրկն է։ Այստեղ վարելահողերի կեսից ավելին չեն մշակվում, 140000 հա արոտավայրը չի օգտագործվում։ Ուժեղ Հայաստանում ստեղծվելու է համայնքային զարգացման ծրագիր, Սիսիանի համար ստեղծվելու է տեխնիկայի պարկ» ,- այս մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ Սիսիանի բնակիչներին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով պետությունը տեխնիկան անհատույց տրամադրելու է գրուղացիներին, որպեսզի վարելահողերը մշակվեն և ընդգծվել է,որ Հայաստանին անհրաժեշտ է,որպեսզի իր հացը ինքը վաստակի։

Անդրադառնալով կաթի փոշու ներկրմանը՝ Կարապետյանը նշել է.

«Սիսիանը արոտավայրերով հարուստ շրջան է, բայց դրանք չեն օգտագործվում։ Կաթի փոշու ներմուծման փոխարեն տեղական արտադրությունը խթանելը օգնելու է, որ Սիսիանի գյուղերը ապրեն, լավ գնով կաթ վաճառեն: Դա ոչ միայն Սիսիանի համար է, այլ մեր հանրապետության համար պարենային անվտանգության հարց է» :