Ամենակարևորն այն է, որ Հայաստանը չզբաղվի հակառուսական դիրքորոշումներով. Պեսկով

10 Մայիսի 2026, 18:20

Քաղաքականություն

Հայաստանը իրավունք ունի անցկացնել ցանկացած միջոցառում, այդ թվում՝ ԵՄ-ի հետ գագաթնաժողով, սակայն Մոսկվայում այն անվանել են անսովոր՝ ռազմավարական դաշնակից Երևանին տալով հարթակ Վլադիմիր Զելենսկու ռուսատյաց հայտարարությունների համար: Այս մասին լրագրողի հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Անսովոր է միայն այն, որ Երևանում տրամադրվել է հարթակ լրիվ հակառուսական հայտարարությունների համար և չի համապատասխանում մեր հարաբերությունների ոգուն», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նրա խոսքով բոլորն էլ սպասում են որոշ պարզաբանումների Երևանից։

«Ամենակարևորն այն է, որ Հայաստանը չզբաղվի հակառուսական դիրքորոշումներով։ Սա է մեզ համար հիմնականը»,– ընդգծել է Պեսկովը։