Կոռուպցիոն սկանդալ՝ Նոր Նորքի թաղապետարանում․ ձերբակալվածներ կան
11 Մայիսի 2026, 13:30
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ կաշառք տալու, ստանալու և դրան օժանդակելու դեպքերի առթիվ Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնյաներ են ձերբակալվել։
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, որոնցից երկուսը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք են:
Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը: