«Dan Air»-ը հուլիսի 4-ից սկսում է Բուխարեստ-Երևան ուղիղ չվերթները
12 Մայիսի 2026, 18:35
Ռումինական «Dan Air» ավիաընկերությունը հուլիսի 4-ից կգործարկի Բուխարեստ-Երևան երթուղով չվերթներ։
«Dan Air»-ը տեղակայված է Բուխարեստում և Բակեուում, իրականացնում է կանոնավոր և չարտերային չվերթներ՝ դեպի Մեծ Բրիտանիա, Իտալիա, Իսպանիա և այլ երկրներ։
2026 թվականի մայիսի տվյալներով՝ ավիաընկերությունը սպասարկել է ավելի քան 20 ուղղություն, այդ թվում՝ Լոնդոն, Հռոմ, Դուբլին և Բրյուսել։