ՌԴ-ն Հայաստանին ներառել է իր քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների շարքում

14 Մայիսի 2026, 15:00

Քաղաքականություն

Արտասահման մեկնելիս Ռուսաստանի քաղաքացիները պետք է տեղյակ լինեն երրորդ երկրներից ԱՄՆ-ի կողմից կալանավորման և արտահանձնման ռիսկի մասին: «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ Մարդու իրավունքների բազմակողմ համագործակցության վարչության տնօրեն Գրիգորի Լուկյանցևը։

ՌԴ ԱԳՆ հրապարակված տեղեկատվության համաձայն` ԱՄՆ-ի խնդրանքով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների թվում են Եվրոպայի և Լատինական Ամերիկայի մեծ մասը, ինչպես նաև Ավստրալիան, Կանադան, Հայաստանը, Իսրայելը, Մալդիվները, Հարավային Կորեան, Սինգապուրը, Թաիլանդը, Ֆիջին, Շրի Լանկան, Լիբերիան և Մարոկկոն։