Եթե զենք են գնել, թող ցույց տան․ ապարանցիները՝ արտաքին պարտքի ավելացման մասին
15 Մայիսի 2026, 16:37
Հայաստանի արտաքին պարտքի աճի պատճառներից մեկը սպառազինությունների ձեռքբերումն է: Այս մասին ամիսներ առաջ Ազգային ժողովում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմության մեղադրանքներին։
«Մեզ ասում են, որ արտաքին պարտքը հասել է 8 միլիարդի, հարցնում են՝ ի՞նչ ենք արել էդ գումարներով։ Չէի ուզում ասել, բայց կասեմ՝ մենք զենք ենք առել։ Զենք ենք առել։ Պարտքո՞վ ենք զենք առել։ Այո՛, պարտքով ենք զենք առել։ Ինչի՞, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից»,- հայտարարել է Փաշինյանը։
Ապարան քաղաքի բնակիչները, խոսելով Փաշինյանի այս հայտարարությանը, նշել են․ «Այնքան սուտ են խոսել, որ ոչ մի ասածի չենք հավատում։ Եթե զենք են գնել, թող ցույց տան»։
Մարդկանց խոսքով՝ ժողովուրդը միայն լսում է, որ իշխանությունները սա են գնել, նա են գնել, բայց երկրում էական փոփոխություն չեն նկատում՝ ո՛չ թոշակներն են նորմալ բարձրանում, ո՛չ էլ աշխատավարձերը։
Մանրամասները՝ տեսանյութում։