Խուզարկություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում. կան ձերբակալվածներ
15 Մայիսի 2026, 13:10
Ի պատասխան լրատվամիջոցներից ստացվող բազմաթիվ հարցումների՝ Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում:
«Խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կան ձերբակալված անձինք: Կատարվում է նախաքննություն։
Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։
