Կարեն Սարգսյանը` սամբոյի Եվրոպայի չեմպիոն

17 Մայիսի 2026, 17:50

Սպորտ

Հայ մարզիկ Կարեն Սարգսյանը դարձել է սամբոյի Եվրոպայի չեմպիոն: Թբիլիսիում ընթացող մրցաշարի եզրափակչում հայ սամբիստը 2:1 հաշվով հաղթել է վրացի մարզիկ Վախթանգի Չիդրաշվիլիին։

Սա Հայաստանի առաջին ոսկե մեդալն է մրցաշարում։

Մեր թիմն ընդհանուր առմամբ ունի 6 մեդալ: