Հայ-ռուսական հարաբերությունների խզման դեպքում հայ ժողովուրդը սոված-ծարավ կմնա․ հարցում Լոռիում

18 Մայիսի 2026, 15:25

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի ամենամեծ «կոզրը» ժողովրդի պառակտումն է։ Դա նրա համար է, որ մարդիկ չմիավորվեն ու դուրս չգան իր դեմ։ Լոռու մարզում անցկացված հարցման ընթացքում ասել է բնակիչներից մեկը։

«Նա երկրի վարչապետ չէ։ Ինչ անում է, պաշտոնի ու պարգևավճարների համար է անում»,- նշել է մեկ այլ քաղաքացի։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների հնարավոր խզմանը՝ բնակիչներից մեկը նշել է, որ այդ դեպքում հայ ժողովուրդը սոված-ծարավ կմնա։

«Մեզ ո՛չ Իրանն է հաց ու ջուր տալու, ո՛չ՝ ԱՄՆ-ը։ Նույնը վերաբերում է էլեկտրականությանը, գազին, ջրին և այսպես շարունակ։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանն այդ ամենը չի գիտակցում»,- նշել է մեր զրուցակիցներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։