Ամփոփում ենք արդյունքները և նախանշում համագործակցության նոր փուլը․ Սերգեյ Սանակոևը՝ Պուտինի Չինաստան այցի մասին
18 Մայիսի 2026, 22:30
Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետազոտությունների կենտրոնի նախագահ, Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի անդամ Սերգեյ Սանակոևը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Չինաստան կայանալիք այցին։
«Այցը կապված է այն հանգամանքի հետ, որ այս տարի մենք նշում ենք ռազմավարական գործընկերության 30-ամյակը և բարեկամության, հարևանության ու համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Համապատասխանաբար, ամփոփում ենք վերջին երեք տասնամյակների արդյունքները և արդեն նախանշում առաջիկա տասնամյակների հեռանկարները՝ փաստացի համագործակցության նոր փուլ և փոխգործակցության նոր մակարդակ»,- ասել է Սանակոևը։
Փորձագետի խոսքով՝ ԱՄՆ-ը խոսում է կառուցողական կայունության շուրջ պայմանավորվածությունների մասին, մինչդեռ իրենք խոսում են լիարժեք համագործակցության և բարեկամության մասին։