Եվրոպարլամենտի պատգամավորը քննադատել է Փաշինյանի հայհոյանքները Արցախի փախստականների հասցեին

19 Մայիսի 2026, 19:45

Քաղաքականություն

Քաղաքականությունում, հատկապես ընտրարշավների ժամանակ, քաղաքական գործիչները երբեմն թույլ են տալիս բավական ծայրահեղ արտահայտություններ: Այս մասին «Alpha News»-ին ասել է Եվրոպական խորհրդարանի Կիպրոսից ընտրված պատգամավոր Կոստաս Մավրիդեսը։

«Բայց ես երբեք չէի սպասի, որ Հայաստանի վարչապետը նման լեզու կկիրառի և այդպես կվարվի այն արցախահայերի հանդեպ, ովքեր ստիպված լքել են իրենց հայրենիքը և ապաստան գտել Հայաստանում», – հավելել է Կոստաս Մավրիդեսը։

Անդրադառնալով այն իրավիճակին, որ Հայաստանի կառավարության ղեկավարն օգտագործել է շատ դաժան և վիրավորական արտահայտություններ, պատգամավորը նկատել է, որ նման ռետորիկա անընդունելի է պետության ղեկավարի համար։

«Այն խոսքերը, որոնք հնչեցին իմ տեսած տեսանյութում, ինձ մոտ ոչ միայն հիասթափություն առաջացրին – այլ ես շատ զայրացած էի», — ընդգծել է նա:

Հիմա եթերում