ԵԱՏՄ-ից դուրս գալն արդյունավետ չի լինի Հայաստանի տնտեսության համար. Ալիբեկ Թաժիբաև
21 Մայիսի 2026, 21:20
«Եվրասիական մոնիթորինգ» վերլուծական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ղազախ փորձագետ Ալիբեկ Թաժիբաևը «Ռուսաստանը և աշխարհը․ երկխոսություններ- 2026» 10-րդ միջազգային համաժողովի շրջանակում Alpha News-ին մեկնաբանել է ՀՀ-ի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հավանականությունը։
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը մեծ տնտեսական օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից։
«Այն թեզը, թե Հայաստանը նպատակ ունի դուրս գալ ԵԱՏՄ-ից, համաշխարհային քաղաքականության տեսանկյունից բավական անհիմն է, քանի որ ՀՀ-ն այն պետություններից է, որը զգալի տնտեսական շահ է ստանում ԵԱՏՄ-ում իր ներկայությունից»,- ասել է Թաժիբաևը։
Փորձագետի խոսքով՝ ՀՀ-ն ԵԱՏՄ-ում տնտեսական աճի տեմպերով առաջատարներից է։
«Վստահ եմ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն այնքան էլ արդյունավետ չի լինի Հայաստանի տնտեսության համար, չնայած գոյություն ունեն մտադրություններ՝ առնվազն ոչ պաշտոնական մակարդակով քննարկվում են եվրոպական տնտեսական ինստիտուտների, տնտեսական միավորումների հետ ավելի սերտ մերձեցման և որոշ ինտեգրացիոն քայլերի գաղափարներ։
Սակայն այստեղ պետք է հաշվի առնել, որ ԵԱՏՄ շրջանակում հայկական արտադրանքը պահանջված է և արդեն ունի սպառողական հեղինակություն։ Եվրասիական տնտեսական միության ներսում ձևավորված սպառողական վարքագծի մոդելn այն առավելությունն է, որից այսօր օգտվում է Հայաստանի տնտեսությունը, և որից, ցավոք, Եվրոպական միության շրջանակում, հնարավոր է, այլևս չկարողանա լիարժեք օգտվել»,- եզրափակել է Թաժիբաևը։