Դատախազը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ՝ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ
22 Մայիսի 2026, 12:24
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ դատախազը միջնորդություն է ներկայացրել:
«2026 թվականի հունիսին նշանակված ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ 2026 թվականի մայիսի 22-ին դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով»,- Armenia Sputnik-ին հայտնել են դատախազությունից։
ԿԸՀ-ն էլ հաստատել է, որ ստացել է միջնորդությունը, ժամը 5–ին փակ նիստով կքննարկվի, որից հետո որոշումը կհրապարակվի։