Հայ ըմբիշները Քիշնևում կայացած մրցաշարում նվաճել են 8 մեդալ
23 Մայիսի 2026, 13:00
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվել է մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը՝ նվիրված Թուդոր Ջուբիրկուի հիշատակին։ Այս մասին գրում է sportaran.com-ը։
Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցել է 10 ըմբիշով և հաջող ելույթ է ունեցել՝ նվաճելով 8 մեդալ։ Հայ մարզիկների հաշվին կա 3 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ։
Մրցաշարի հաղթողներ են դարձել Սաշա Պետրոսյանը, Գագիկ Ղազարյանը և Հենրիկ Հայկյանը։ Եվս երեք հայ մարզիկներ՝ Արեն Հայրապետյանը, Ռազմիկ Եփրեմյանը և Հակոբ Հակոբյանը հասել են եզրափակիչ և դարձել արծաթե մեդալակիրներ, իսկ Վլադիմիր Ազարյանը և Նարեկ Նիկողոսյանը մրցաշարն ավարտել են բրոնզե մեդալներով։