Սիմոն Աբգարյանը ծափահարությունների է արժանացել Կաննի կինոփառատոնում
24 Մայիսի 2026, 23:20
79-րդ Կաննի կինոփառատոնում Սիմոն Աբգարյանը բուռն ծափահարությունների և կինոքննադատների բարձր գնահատանքի է արժանացել ռեժիսոր Անտոնեն Բոդրիի «Դը Գոլ․ Երկաթե դարաշրջան» պատմական երկմաս ֆիլմում Շառլ դը Գոլի դերակատարման համար։
Կրուազետի ափամերձ հատվածում արտամրցութային ծրագրում ցուցադրված այս էպիկական կինոնկարը մեծ իրադարձություն է դարձել՝ հատկապես Աբգարյանի տպավորիչ դերափոխության և հզոր դերակատարման շնորհիվ, որով նա բացահայտել է գեներալ դը Գոլին պատմական բեկումնային ժամանակաշրջանում։
Աբգարյանը հանդիսատեսին հայտնի է «Casino Royale», «Gett: The Trial of Viviane Amsalem», «Persepolis», «The Cut» և «Ararat» ֆիլմերից։ Կինոյից բացի, նա հաջողությամբ գործունեություն է ծավալում նաև թատրոնում՝ որպես դերասան և բեմադրիչ։ 2020 թվականին Աբգարյանը արժանացել է ֆրանսիական հեղինակավոր «Molière Awards» մրցանակին՝ «Էլեկտրա ընդհատակներում» բեմադրության համար: