«Շա՞տ եք վախենում դրանից». Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի այցի մասին

25 Մայիսի 2026, 13:03

Քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեռ փակագծեր չի բացում, թե ինչ օրակարգով է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հայաստան ժամանում։

«Կգա՝ կհայտարարենք», — Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Հարցին՝ ընտրություններում ի աջակցություն իշխանությունների՞ է գալիս՝ Միրզոյանն արձագանքել է. «Շա՞տ եք վախենում դրանից, անվախ օր եմ մաղթում»։

Հիշեցնենք՝ մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: