ՀՀ-ն շահագրգռված չէ ՌԴ-ի հետ կապերը խզելու հարցում․ Միրզոյանը` Մեդվեդևի հայտարարության մասին

25 Մայիսի 2026, 14:05

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը՝ նծելով, որ Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, մնացած բոլոր կապերը խզելու հարցում։

«Այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են։ Հակառակը, մենք տրամադրված ենք, ուզում ենք և ջանալու ենք պահել մեր բնականոն հարաբերությունները և խորացնել դրանք»,– նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳ նախարարը։