Փաշինյանը Պուտինին ասել է, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ․ Պեսկով

25 Մայիսի 2026, 14:19

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ ՀՀ-ն մնում է Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ՝ միաժամանակ զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը հիշեցրել է, որ Պուտինը և Փաշինյանը հանդիպել են Կրեմլում սեպտեմբերի 26-ին։

«Այդ ժամանակ վարչապետը, հիշեցնեմ ձեզ, ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ, բայց միևնույն ժամանակ զարգացնում է իր հարաբերությունները իր արտաքին քաղաքականության այլ ուղղություններով, մասնավորապես՝ Եվրոպայի հետ»,-նշել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ն ՌԴ-ի բարեկամ երկրների շարքում է և գտնվում է ամենազարգացած ինտեգրացիոն գործընթացներից մեկում՝ Եվրասիական տնտեսական միությունում։

Նա նաև նշել է, որ ընտրարշավի պատճառով Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ հանձնաժողովի նիստին։