Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում այսօր տեղի կունենա միասնական աղոթք
12 Օգոստոսի 2023, 19:37
Այսօր՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 19։00-ին, Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում երեկոյան ժամերգության ընթացքին տեղի կունենա շաբաթապահքն ամփոփող միասնական աղոթք։
Այս մասին հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից՝ կոչ անելով բոլոր հավատացյալներին Աստվածամոր Վերափոխման տոնի նախօրեին ազգովի միասնաբար աղոթք բարձրացնել առ Աստված Արցախի համար:
«Նրանք, ովքեր հարգելի պատճառներով ի վիճակի չեն լինի մասնակցել ժամերգությանը, կարող են միանալ մեզ հետևյալ աղոթքներով` «Հայր մեր», «Որդի Աստծո» և «Տեր ողորմյա»:
Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած արցախցիներն այս կիրակի՝ օգոստոսի 13-ին՝ ժամը 10։30-ին, կարող են միանալ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հավատացյալ հայրենակիցներին և միասնաբար նշել Աստվածամոր Վերափոխման տոնը՝ մասնակցելով տոնական Սուրբ Պատարագին: Պատարագին մասնակից կլինի Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Այս դժվարին օրերին հանուն Արցախի հնչող աղոթքները միասնականություն և ուժ կսերմանեն բոլորիս սրտերում»,- նշված է թեմի հաղորդագրության մեջ: