Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

25 Մայիսի 2026, 20:28

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։

Փաստաթղթով նախատեսվում է, որ պետության ղեկավարն իրավունք կունենա զինված ուժերի ստորաբաժանումներ ուղարկել՝ ՌԴ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, եթե նրանց հետապնդում են օտարերկրյա կամ միջազգային դատական մարմինները, որոնք գործում են առանց Ռուսաստանի մասնակցության։ Բացի այդ, նախագահի որոշմամբ պետական կառույցները կարող են միջոցներ ձեռնարկել՝ արտերկրում գտնվող քաղաքացիներին պաշտպանելու համար՝ նրանց ձերբակալության կամ քրեական հետապնդման դեպքերում։