Հայաստանի՝ սպառնալիքի աղբյուրից պաշտպանություն գտնելու փորձերն ափսոսանք են առաջացնում․Շոյգու
26 Մայիսի 2026, 12:18
Երևանի ցանկությունը՝ հովանավորություն գտնել հենց սպառնալիքի աղբյուրից, ափսոսանք է առաջացնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում։
«Խնդիրները շատ են, և դրանք համատեղ լուծելը շատ ավելի արդյունավետ է։ Ափսոս է, որ կազմակերպությունում մեր հայ գործընկերները դա չեն հասկանում և պաշտպանություն են փնտրում անմիջապես սպառնալիքի աղբյուրից»,- ասել է նա։
Շոյգուի խոսքով՝ դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը՝ երկրի ու ժողովրդի ապագայի համար։