Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

12 Մայիսի 2023, 23:01

Հայեր | Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 92 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Մանասյանը մրցեց Եվրոպայի չեմպիոն Իտալիայի ներկայացուցիչ Ազիզ Աբես Մուհիդինի հետ: Մանասյանը զիջեց 0:5 և դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: