Պուտինի և ՀՀ փոխվարչապետի միջև առանձին հանդիպում Աստանայում նախատեսված չէ. Օվերչուկ

27 Մայիսի 2026, 13:25

Քաղաքականություն

ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում Վլադիմիր Պուտինի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առանձին հանդիպում նախատեսված չէ, թեև չի բացառվում կարճատև շփում տեղում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավին մասնակցելու պատճառով չի մեկնի Աստանա, և գագաթնաժողովում Հայաստանը կներկայացնի Մհեր Գրիգորյանը։ Այս քայլը բացասական արձագանք է առաջացրել Մոսկվայում․ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Փաշինյանի նման մոտեցումը կրում է համակարգային բնույթ։