Թրամփն իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
28 Մայիսի 2026, 09:30
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր աջակցությունն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելեց Հայաստան, որտեղ նա առաջ մղեց մի քանի կարևոր գործարքներ մեր երկու երկրների համար։ Շուտով ԱՄՆ-ն և Հայաստանը միասին հիմք կդնեն TRIPP-ի համար, որը կվերափոխի Հարավային Կովկասը և կօգնի մեր հրաշալի ամերիկյան էներգետիկ ընկերություններին մուտք ունենալ Կենտրոնական Ասիայից մինչև ԱՄՆ։
Այս պատճառներով Նիկոլն ունի իմ լիակատար աջակցությունը 2026թ․ հունիսի 7-ին վերընտրվելու համար»,-նշել է Թրամփը։