Արկադի Անդրեասյան. լեգենդար ֆուտբոլիստը
13 Օգոստոսի 2023, 12:45
Լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Արկադի Անդրեասյանը ողջ գիտակցական կյանքը նվիրված էր ֆուտբոլին։ Մանկուց նա մարզվել և խաղացել է և իրեն այլ մասնագիտության մեջ չի տեսել։ Ֆուտբոլի հանդեպ սերը հորից ու հորեղբորից է ժառանգել, որոնք մարզիչներ են եղել՝ Գեորգի և Հայկ Անդրեասյանները։
Արկադին կիսապաշտպան է եղել և ամբողջ կյանքում խաղացել է հայկական «Արարատ» ֆուտբոլային ակումբում։ «Արարատում» իր կարիերայի ընթացքում Արկադի Գեորգիևիչը ֆուտբոլային ակումբի կազմում անցկացրել է 242 հանդիպում և դարձել 61 գոլի հեղինակ: Նա նաև դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ գավաթակիր և Մյունխենի 1972 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։
Հայտնի ֆուտբոլիստը ունիվերսալ խաղացող էր։ Որպես պրոֆեսիոնալ կիսապաշտպան ունակ էր կանգնել և՛ պաշտպանությունում, և՛ խփել անհրաժեշտ քանակությամբ գոլեր: Արկադիին դնում էին խաղադաշտի տարբեր հատվածներում, չէ՞ որ նա միշտ պետք էր: «Նա խաղը կառուցում էր ցանկացած կետից, նրա համար խոչընդոտներ չկային», — պատմում էին Արակադիայի գործընկերները:
1979 թվականին Արկադի Գեորգիևիչն ավարտել է ֆուտբոլային կարիերան և վերաորակավորվել որպես մարզիչ։ Տարբեր տարիների, «Արարատում» որպես մարզիչ հանդես գալով, նա թիմին դարձրել է Հայաստանի գավաթակիր, սուպերգավաթակիր, երեք անգամ՝ Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր:
Արկադի Անդրեասյանն արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի, ՀԽՍՀ վաստակավոր մարզչի, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչման:
2011թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: