Փաշինյանը պայմաններ է ստեղծում ադրբեջանցիների՝ Հայաստան տեղափոխվելու համար․ Նարեկ Կարապետյան

28 Մայիսի 2026, 11:33

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը նախապայմաններ է ստեղծում, որ հարևան երկրի քաղաքացիները հնարավորություն ունենան Հայաստան տեղափոխվելու, ինչպես նաև իրավական հնարավորություններ ունենան այստեղ գույք ձեռք բերելու։ Այս մասին Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ նկատի ունենալով ադրբեջանցիներին։

«Վստահեցնում եմ, եթե այս վարչախումբը մնա, շատ արագ կտեսնեք, թե ինչպես են փորձելու փոխել ժողովրդի կարծիքը, որպեսզի թույլ տան այդ մարդիկ գան Հայաստան։ Նրանք արդեն ամեն օր այդ քայլերն են անում»,- ընդգծել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ իշխանության կողմից այդ հարցով տրվող հերքումները կեղծ են, դրանք ուղղակի նախընտրական հերքումներ են։

Հիմա եթերում