Եթե Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը կհարստանա, «թող ապահովի դա»․ Լավրով

28 Մայիսի 2026, 15:08

Քաղաքականություն

Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երկիրը «կհարստանա»՝ չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը, ապա թող ապահովի դա։ Այս մասին «Вести»-ին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ավելի վաղ Փաշինյանը Գառնիում անցկացված նախընտրական միջոցառման ժամանակ հայտարարել էր, որ երկրի իշխանությունները չեն մտահոգվում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում հումքային ապրանքների գների հնարավոր աճից, քանի որ ակնկալում են հարստացնել երկիրը՝ այն վերածելով «խաղաղության խաչմերուկի»։