Սերգեյ Շոյգուն ԱՄՆ-Հայաստան գործընկերության մասին համաձայնագիրն անվանել է նախընտրական արշավի մաս

28 Մայիսի 2026, 19:14

Քաղաքականություն

ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրն ավելի շատ նախընտրական արշավի տարր է հիշեցնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը»։

«Ինչ վերաբերում է ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրին, պատկերացնենք՝ մարդը մեկ ժամով ժամանում է և այդ ընթացքում հասցնում է ստորագրել ռազմավարական գործընկերության պայմանագիր։ Սա ավելի շատ նման է նախընտրական արշավի կամ ընտրարշավին աջակցելու փորձի։

Ավելի խորքային մանրամասների մեջ մտնելը դժվար է, որովհետև, նախ, այդպիսի մանրամասներ դեռ չկան։ Երկրորդ՝ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրն ինքնին պետք է ներառի առանձին ուղղություններ, և դրանցից յուրաքանչյուրը պետք է բավական խորությամբ մշակված լինի։ Մենք առայժմ դա չենք տեսել։

Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազային, այն շարունակում է գործել ու կատարել իր առաքելությունը։ Մենք այս պահին որևէ նախադրյալ կամ վտանգ չենք տեսնում, որ այդ ռազմաբազան կարող է այնտեղ չլինել։ Այն գոյություն ունի և գործում է Հայաստանի անվտանգության համար», -ասել է Շոյգուն։