Արի Բալուզյանը՝ Ռոբերտ Փեթինսոնի մասնակցությամբ նոր ֆիլմի սաունդթրեքի հեղինակ
29 Մայիսի 2026, 15:50
Հայ կոմպոզիտոր Արի Բալուզյանը դարձել է ռեժիսոր Լենս Օպենհայմի «Փրայմ Թայմ» դրամատիկական նոր ֆիլմի սաունդթրեքի հեղինակը, որտեղ գլխավոր դերը կատարում է Ռոբերտ Փեթինսոնը։
Ֆիլմի պաշտոնական թիզեր-թրեյլերը նախօրեին ներկայացրել է A24 ստուդիան, իսկ կինոնկարի պրեմիերան նախատեսված է 2026 թվականի աշնանը։
Արի Բալուզյանը կոմպոզիտոր, պրոդյուսեր և մուլտիգործիքահար է։ Նա հայտնի է որպես հանրահայտ «Gabriels» սոուլ խմբի համահիմնադիր, ինչպես նաև «Ատրոպիա», «Հսկան», «Մեզ անվանում են հրեշներ» և այլ հայտնի վավերագրական ֆիլմերի ու սերիալների երաժշտության հեղինակ։