Էներգակիրներիգների աճը կարող է հանգեցնելՀայաստանի ՀՆԱ-ի շուրջ 14%-ի կորստի․ Պուտին
29 Մայիսի 2026, 20:18
ԵԱՏՄ-ն Հայաստանին տալիս է էական արտոնություններ և մուտք դեպի մեծ շուկա․ Պուտին
Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ապա նրա քաղաքացիների համար կգործեն միգրանտների համար նախատեսված ընդհանուր կանոնները, այդ թվում՝ Ռուսաստանում աշխատելու համար արտոնագիր (աշխատանքի թույլտվություն) ձեռք բերելու պահանջը։Այս մասին Աստանայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա ընդգծել է, որ էներգետիկ ոլորտում գործող արտոնյալ պայմաններից հրաժարվելը կհանգեցնի էներգակիրների գների բարձրացման և կարող է բերել երկրի ՀՆԱ-ի շուրջ 14%-ի կորստի։ Բացի այդ, Հայաստանը կբախվի ավտոմոբիլային բեռնափոխադրումների պահանջների խստացման և երկաթուղային փոխադրումների սակագների բարձրացման։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը կցանկանար, որպեսզի ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ում անդամակցությունը պահպանելու վերաբերյալ հանրաքվեն Հայաստանում անցկացվի հնարավորինս շուտ։
ԵԱՏՄ անդամակցության առավելությունների թվում նա նշել է մեծ շուկայի հասանելիությունը, մաքսատուրքերի բացակայությունը, միասնական բուսասանիտարական ստանդարտները, լոգիստիկայի պարզեցումը, էներգակիրների ցածր գները և ազատ առևտրի համաձայնագրերին մասնակցությունը։
Միաժամանակ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանն արդեն զգալի միջոցներ է ներդրել Հայաստանում, մինչդեռ Եվրոպան խոստանում է ընդամենը 2.5 միլիարդ եվրոյի ներդրումներ։