Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա

30 Մայիսի 2026, 10:20

Քաղաքականություն

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների նպատակով։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ պատճառը Հայաստանի ղեկավարության՝ Եվրամիության հետ մերձեցմանն ուղղված քայլերն են։

«Հայաստանի Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը խորհրդակցությունների համար Մոսկվա է կանչվել՝ կապված Հայաստանի ղեկավարության կողմից Եվրամիության հետ մերձեցման քայլերի հետ, որոնք վնասում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում։