Արթուր Զախարյանը տեղափոխվել է «Վերսալ»
30 Մայիսի 2026, 20:00
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Զախարյանը կարիերան կշարունակի Ֆրանսիայում։ 28-ամյա ֆուտբոլիստը պաշտոնապես դարձել է «Վերսալ» ակումբի խաղացող:
Զախարյանի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։
Նախորդ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը հանդես էր գալիս «Սթադ Բրիոշան» ակումբում։ Ֆրանսիայի երրորդ լիգայի առաջնությունում նա անցկացրել է 27 հանդիպում, խփել 3 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։