Հայաստանը ճանապարհորդության համար ամենագրավիչ ուղղությունների ցանկում

31 Մայիսի 2026, 11:00

Տնտեսություն և Բիզնես

Իսպանական «EL PAÍS» պարբերականը Հայաստանը համարել է մինչև տարեվերջ ամենահետաքրքիր զբոսաշրջային ուղղություններից մեկը: Հրապարակման մեջ ընդգծվում է երկրի հարուստ մշակույթը, գեղատեսիլ բնությունը, պատմական վանքերն ու բնակիչների հյուրընկալությունը:

Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային լանդշաֆտներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտներին, հայկական խոհանոցին և Երևանի յուրահատուկ մթնոլորտին:

«Նման երկրները, որոնք դեռ չեն զգացել զանգվածային զբոսաշրջությունը, հատկապես արժեքավոր են. Նախ, քանի որ դու քեզ հայտնագործող ես զգում, և երկրորդ, քանի որ ավելի հեշտ է կապ հաստատել տեղի բնակիչների հետ, որոնք ավելի բաց են և բարյացակամ: Մինչ Հայաստանը կդառնա մոդայիկ ուղղություն – իսկ ես վստահ եմ, որ դա տեղի կունենա, այն արժե այցելել»,- նշել է «EL PAÍS Viajes»-ի փորձագետ Մարկ Մորտեն ։