Տեքստիլի գործարաններ կբացվեն Գյումրիում, որպես մեծ բնակչություն և տեքստիլի ուղղությամբ ժառանգություն ունեցող քաղաք. Նարեկ Կարապետյան

31 Մայիսի 2026, 21:15

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները՝ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում գտնվում են Գյումրիում:

Կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը իր ելույթում նշել է, որ Գյումրին նախկինում հայտնի էր իր տեքստիլի գործարաններով:

«ՀՀ-ն այնպիսի երկիր է, որտեղ կան կարի ֆաբրիկաներ, բայց շատ չեն, որովհետև մեր երկիրը կտոր չի արտադրում: Այն պահին,երբ երկիրը սկսի կտոր արտադրել, կարի ֆաբրիկաները շատանալու են: Տեքստիլի գծով կտորի գործարանը Գյումրիում է բացվելու, կարի ֆաբրիկաները այստեղ են լինելու՝ որպես մեծ բնակչություն և տեքստիլի ուղղությամբ ժառանգություն ունեցող քաղաք»,-հավելել է Կարապետյանը:

Հիմա եթերում