Փաշինյանի ցանկացած որոշում խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար. Հայկ Խալաթյան
01 Հունիսի 2026, 22:30
Նիկոլ Փաշինյանը կարող ցանկացած կերպ մեկնաբանել ԵՄ մուտք գործելու համար ԵԱՏՄ անդամ երկրների հանրաքվե անցկացնելու պահանջը, սակայն միևնույնն է՝ նա պետք է պատասխան տա իր ԵԱՏՄ գործընկերներին: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Մոսկվայի՝ Alpha News-ի գլխավոր խմբագիր Հայկ Խալաթյանը:
«Փաստացի, ԵԱՏՄ չորս երկրների կողմից Հայաստանին ներկայացել է վերջնագիր՝ մինչև դեկտեմբեր կողմնորոշվել: Փաշինյանն ինչքան ուզում է կարող է ասել, թե դեռ վերջնական որոշում չեն ընդունել,իսկ նրան հակադարձում են՝ նշելով, որ համապատասխան օրինագիծն արդեն ընդունվել է: Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները նաև հայտարարել են, որ Մոսկվան չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի՝ դեպի ԵՄ ճանապարհը, և, այսպես թե այնպես Նիկոլ Փաշինյանը պետք է կողմնորոշվի ընտրության հարցում»,- ընդգծել է Խալաթյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանի հույսերը, որ ընտրություններից հետո կկարողանա մի կերպ համոզել, փոխել Մոսկվայի մոտեցումները, որևէ արդյունք չեն տա:
«Եթե Փաշինյանն այս ընտրություններում հաղթի, Մոսկվան կոնկրետ կպահանջի զիջումներ և քայլեր: Իսկ եթե նա փորձի գնալ այդ պահանջների կատարման, դա արդեն լուրջ խնդիրներ կարող է առաջացնել այն կենտրոնների և ուժերի հետ, որոնք այսօր աջակցում են իրեն՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Ցավալի է, բայց Նիկոլ Փաշինյանի քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվել է բավականին բարդ իրավիճակում, և նրա ցանկացած որոշում խնդիրներ է առաջացնում մեր երկրի համար»,- նշել է Հայկ Խալաթյանը: