Ինչպիսի՞ն պետք է լինի փոփոխված Հայաստանն՝ ըստ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների

03 Հունիսի 2026, 20:30

Քաղաքականություն

Այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության երթը դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ քիչ անց կմեկնարկի կուսակցության ամփոփիչ հանրահավաքը։ Alpha News-ը կուսակցության անդամներից հետաքրքրվել է, թե ինչպիսի՞ն պետք է լինի փոփոխված Հայաստանը:

Դավիթ Ղազինյանի խոսքով՝ Հայաստանը պետք է լինի ուժեղ և միասնական, առանց պառակտող իշխանության։

«Փոփոխված Հայաստանը լինելու է ուժեղ, այնտեղ չեն լինելու ապօրինի բանտարկություններ և ունենալու ենք իրական խաղաղություն»,- նշել է Ռուբեն Մխիթարյանը:

Արամ Վարդևանյանի խոսքով՝ փոփոխված Հայաստանը պետք է ապահովի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը և երկրի շահը դարձնի առաջնային։