ԵՄ-ի 50 մլն եվրոյի աջակցությունը Հայաստանի տնտեսական խնդիրները չի լուծի․ Օվերչուկ
05 Հունիսի 2026, 13:10
Հայաստանին տրամադրվելիք շուրջ 50 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցությունը, որը նախատեսում է հատկացնել ԵՄ-ն, տնտեսական տեսանկյունից որևէ էական ազդեցություն չի ունենա։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Դա բացարձակապես ոչինչ չի լուծում։ Դրանք այն գումարները չեն, որոնք կարող են էական դեր խաղալ։ Մեր և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները բոլորովին այլ մակարդակի են, և նույնիսկ մեկնաբանել չեմ ցանկանում», — նշել է Օվերչուկը։