Այն, ինչ տեղի է ունենում Armat Media-ում, Փաշինյանի վախի դրսևորումն է․ Ղահրամանյան
05 Հունիսի 2026, 14:10
Այն, ինչ այս րոպեներին տեղի է ունենում Armat Media-ում, Նիկոլ Փաշինյանի վախի դրսևորումն է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
«Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինի բանավեճում պարտվեց, և հիմա հարձակվել է լրատվամիջոցի վրա։ Սա ազատ խոսքի նկատմամբ ոտնձգություն է, բայց այս ամենին մնացել է ընդամենը 2 օր»,- նշել է խոսնակը։