Հունգարիան խստացնում է միգրացիոն քաղաքականությունը․ Հայաստանից աշխատողների մուտքը սահմանափակվել է

05 Հունիսի 2026, 18:30

Քաղաքականություն

Հունգարիայի նոր կառավարությունը արգելել է Հայաստանից, Վրաստանից և Ֆիլիպիններից աշխատանքային միգրանտների մուտքը երկիր։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Կառավարության ներկայացուցիչ Վանդա Շոնդիի խոսքով՝ այս որոշումը կայացվել է արտասահմանցի աշխատողների զբաղվածության ընդհանուր ընթացակարգի վերանայման շրջանակում։

«Այսօրվանից այս երեք երկրների աշխատողները չեն կարողանա պարզեցված ճանապարհով գալ Հունգարիա, իսկ արդեն մեր երկրում գտնվողների աշխատանքի թույլտվության երկարաձգման մասին դիմումները կդիտարկվեն ընդհանուր կարգով», — ասել է Սոնդին:

Նա չի պարզաբանել, թե ինչու են հենց այդ երեք երկրներն ընտրվել։

Սոնդիի խոսքով՝ Պետեր Մադյարի գլխավորած նոր կառավարությունը, ինչպես և խոստացել էր, խստացնում է Հունգարիայում միգրանտ աշխատողների աշխատանքի պայմանները:

Ինչպես նշել է Հունգարիայի կառավարության ներկայացուցիչը, երկրում օտարերկրյա աշխատողների ներգրավման պատճառով նվազում են տեղի աշխատակիցների աշխատավարձերը, ինչպես նաև կրճատվում են նրանց աշխատանքի տեղավորման հնարավորությունները:

Հիմա եթերում