Միսակ Գևորգյանը՝ նարդու աշխարհի առաջնության հաղթող
06 Հունիսի 2026, 21:00
Կարելիայի հավաքականի ներկայացուցիչ Միսակ Գևորգյանը հաղթել է երկար նարդու աշխարհի առաջնությունում և նվաճել ոսկե մեդալ։
Առաջնությունն անցկացվել է մայիսի 27-ից մինչև հունիսի 3-ը Թբիլիսիում։
Մրցաշարին մասնակցել են 60 երկրների ուժեղագույն խաղացողներ, այդ թվում՝ Հայաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից, Իրանից և Չինաստանից։