Ուզում եմ, որ այս ընտրությունները մեզ համար չլինեն բաց թողնված հնարավորություն. Արման Թաթոյան

07 Հունիսի 2026, 11:11

Քաղաքականություն

Այս ընտրություններն իսկապես պատմական նշանակություն ունեն: Քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:

«Այսօր մենք որոշում ենք մեր ապագան՝ ինչպիսի երկիր ենք ունենալու մեր երեխաների և մեզ համար: Ինձ համար կյանքում մի սկզբունք է միշտ գործել՝ շատ ավելի վատ է, երբ դու ունենում ես հնարավորություն փոփոխություն անելու, արդարություն հաստատելու, քայլ անելու, բայց երբ բաց ես թողնում այդ հնարավորությունը, հետո դա չի լինում վերականգնել»,- նշել է Թաթոյանը:

Նրա խոսքով ՝ հաճախ ավելի լավ է ինչ-որ բան անել և հետո փոշմանել, քան չանել և ողջ կյանքում փոշմանալ։

«Ես ուզում եմ, որ այս ընտրությունները չլինեն բաց թողնված հնարավորություն մեզ համար, քանի որ դա կարևոր է յուրաքանչյուրիս համար՝ հատկապես մեր երիտասարդների, եթե նրանք ուզում են, որ մենք իսկապես ապրենք այնպիսի երկրում, որն ապահով ապագա է տալիս։ Ապահով երկիր լինելուց բացի, երիտասարդները պետք է ստանան ժամանակակից կրթություն և ունենան բարձր աշխատավարձով աշխատանք։ Դրա համար պետք է քվեարկել հանուն մեր երկրի և մեր ապագայի»,- ընդգծել է Արման Թաթոյանը:

Հիմա եթերում