Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեի վրա հավելյալ մարդ են գրանցել. Բագրատ Միկոյան

07 Հունիսի 2026, 13:47

Քաղաքականություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում հավելյալ մարդ են գրանցել։ Վաղ առավոտից նաև այլ բնակիչներից են բողոքներ ստացվում, որոնք հայտնում են, որ իրենց հասցեներում ևս գրանցված են անծանոթ մարդիկ։

«Նախագահ Քոչարյանի ընտանիքում Քնարիկ Պետրոսյան անունով անձ չկա, և նա որևէ կերպ չէր կարող գրանցված լինել այդ հասցեում։ Բնակության վայրում գրանցում կատարելու համար անհրաժեշտ է սեփականատիրոջ համաձայնությունը, և սա հերթական ապացույցն է այն արատավոր գործելակերպի, որով իշխանությունները զանգվածաբար օտար անձանց գրանցում են ուրիշների հասցեներում։ Բանն արդեն հասել է նրան, որ արդեն նախագահի տան վրա էլ են հավելյալ մարդ գրանցում», — «News.5tv.am»-ի հետ զրույցում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։