2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն

09 Հունիսի 2026, 18:40

Քաղաքականություն

27/7 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկից հետո հաստատվել է, որ ԲՀԿ-ն ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ-ն իր կայքում արձանագրել էր ընդամենը 1 ձայն: Այս մասին հաղորդել է Ազատությունը: Հիշեցնենք, որ 27/26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ն ստացել էր 19 ձայն, իսկ կայքում հրապարակվել էր ընդամենը 3 ձայն: Միայն այս երկու ընտրատեղամասերում ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն:

Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը պնդել է, թե միտում չի եղել, այլ ընդամենը «թվերը մուտքագրելու ժամանակ կայքի առաջին տողը թռել է, և մեկ վանդակով բոլորի թվերը շեղվել են»։«Բարգավաճ Հայաստան»-ը անճշտությունների մասին բարձրաձայնել է նախօրեին, երբ միայն չորս ընտրատեղամասերում, ընդդիմադիր կուսակցության տվյալներով, 120 ձայն ԿԸՀ-ն չէր հաշվարկել:

Թե արդյոք ԲՀԿ-ն կհաղթահարի 4 % անցողիկ շեմը, ըստ ԿԸՀ-ի, պարզ կդառնա կիրակի օրը, երբ հրապարակվեն վերջնական արդյունքները: Նախնական արդյունքներով Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը ստացել է 3.996 տոկոս ձայն:

Հիմա եթերում