Պեսկովը մեկնաբանել է Պուտինի և Փաշինյանի հնարավոր հանդիպումը

10 Հունիսի 2026, 14:12

Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն առայժմ չկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ որևէ հստակ պայմանավորվածություն չկա։ Դուք գիտեք, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությունը սպասվում 14-ին։ Գիտեք նաև, որ ընտրություններին մասնակցած բազմաթիվ ուժեր մտադիր են բողոքարկել արդյունքները, լինելու է վերահաշվարկ և այլն։ Այսինքն՝ գործընթացը բավականին բարդ և երկարատև է», — ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին Պուտինի և Փաշինյանի հնարավոր հանդիպման ծրագրերի վերաբերյալ։

Հիմա եթերում