Սամուել Սևյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

11 Հունիսի 2026, 10:30

Սպորտ

Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը դարձել է Ջերմուկում անցկացված Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթողը։

Սևյանը 9 հնարավորից վաստակել է 5,5 միավոր և առաջին տեղը կիսել Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիսլավ Արտեմևի հետ։ Սակայն Զոննեբորն-Բերգերի լրացուցիչ ցուցանիշներով հաղթող է ճանաչվել Սևյանը, ինչը նրան հնարավորություն է տվել վերադարձնել իր տեղը 2700-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստների ակումբում՝ live-rating-ում ավելացնելով 4,7 միավոր։

Երրորդ տեղը զբաղեցրել է հնդիկ գրոսմայստեր Նիհալ Սարինը, որը հավաքել է 5 միավոր։

Մրցաշարին մասնակցել են շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Գերմանիայից և Լեհաստանից։