Ռուսաստանում սահմանվել է միգրանտների բուժզննության միասնական ժամկետ
11 Հունիսի 2026, 17:25
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով սահմանվում է օտարերկրյա քաղաքացիների պարտադիր բժշկական զննության միասնական կարգ։ Օրենքի համաձայն՝ բոլոր օտարերկրացիները պարտավոր են անցնել բժշկական հետազոտություն երկիր մուտք գործելուց հետո 30 օրվա ընթացքում։
Նոր օրենքը վերաբերում է Ռուսաստանում 90 օրից ավելի գտնվողներին, ինչպես նաև աշխատանքային միգրանտներին։
Ստուգումը ներառում է առանց բժշկի նշանակման թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործման, նոր՝ պոտենցիալ վտանգավոր հոգեակտիվ նյութերի կիրառման, շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև ՄԻԱՎ վարակակիր լինելու փաստերի հայտնաբերումը։